Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդանյանի հրաժարականը կամ Արցախում ընթացող ներքաղաքական «գզվռտոցները» միմիայն նվեր են դառնալու Ադրբեջանի համար․ Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 15,2023 00:15

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ըստ էության, Արցախի քաղաքական դաշտում բուռն խմորումներ են գնում: Ռուբեն Վարդանյանը քիչ առաջ հրապարակային հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, նաև ողջախոհության կոչ արեց: Ես չեմ ուզում դավադրապաշտական տեսությունների հետևից գնալ, բայց մի բան գիտեմ, Վարդանյանի հրաժարականը կամ Արցախում ընթացող ներքաղաքական «գզվռտոցները» միմիայն նվեր են դառնալու Ադրբեջանի համար:

Վստահեցնում եմ՝ Ալիևի այդ նվերը չի գնահատի: Ամեն զիջումից հետո նոր բան են պահանջելու: Կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում քաղաքական հասունություն դրսևորեն, մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաներն ու էմոցիաները, չգնան այլ օրակարգերով և թույլ չտան քայլեր, որոնք մեծ վնաս են հասցնելու երկու հայկական պետություններին:

Առանց այն էլ վերջին երեք տարվա ընթացքում կորուստների պակաս չունենք: Պատասխատվությունը դա բառ չէ, դա ընկալում է, դա աշխատանք է, կամք: Հուսամ՝ իրոք ողջախոհություն կցուցաբերենք և այս ճգնաժամից հերթական կորուստով դուրս չենք գա, որովհետև այդ կորուստները անդառնալի հետևանքներ են ունենում բոլորիս համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031