«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախում սկսվել են խմորումներ, որոնք ունեն ներիշխանական ազդեցության կիսման կամ ավելի ճիշտ Արցախի գոյության տարբեր պատկերացումների բնույթ: Այդ հակասությունները հասել են արդեն պիկին:
Զարմանալի չէ, սա մի վիճակ է, երբ ծանրագույն մարտահրավերներին առաժմ դիմադրում են կատարելապես միայնակ և Հայաստանի կողմից լքված:
Համոզված եմ, որ շատերը զուտ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կարող են որպես քաղաքական կռվան վաճառել և պայմանավորել Ռուբեն Վարդանյանի գործոնով և այդ բեռը թողնել նրա քաղաքական և մարդկային խղճին: Եթե դա այդպես է, ապա միջանցքի թե՛ փակման և թե՛ բացման հարցը սինխրոնիզացվել է Բաքվի և Երևանի միջև համատեղ: Ավելին, նոր Պետնախարարը այս սինխրոնիզացիայի ֆոնին դարձել է օտար մարմին և ունի սինխրոնիզացիան խափանողի ֆունկցիա:
Կարդացեք նաև
Հ․Գ. Սպասում եմ, թե Բայրամովի կարծիքը՝ «Ռուբեն Վարդանյանը Ղարաբաղում անելիք չունի» հայաստանյան իշխանական քարոզչաֆաբրիկաները երբ և ի՞նչ արագությամբ կսկսեն ներբեռնել հանրային դիսկուրսի մեջ՝ նրան դարձնելով իրավիճակի հերթական և այս փուլում հիմնական մեղավորներից մեկը: