Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։
Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։
Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:
Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:
Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում։
Շատ էլ ճիշտ ես անում եղբայր։ Ոչ թե դու պետք է հրաժարական տաս, այլ 44-օրյա պատերազմի մանիպուլյատորներ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, որոնց մեր թշնամին ատամներով պահում է, որպես իր ծրագրերի իրագործողներ։