Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա․ այս սցենարը ձեռնտու է նաև Փաշինյանի համար

Հունվար 14,2023 20:42

Արցախում «Առավոտի» աղբյուրի համաձայն, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձեռնարկած  քայլերից մեկը, որը հատկապես նյարդայնացրել է թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, եղել է ադրբեջանական կողմի հետ գլխավոր բանակցող Վիտալի Բալասանյանի հեռացումը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից:

Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ Վարդանյանը պետք է հեռանա, իսկ նրա փոխարեն նշանակվի Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Նագիևի համար գերադասելի՝ Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, որը շատ հաճախ այցելում է Շուշի։ Չնայած Սարգսյանը Արթուր Վանեցյանի խնամին է և Ռոբերտ Քոչարյանի անվտանգության նախկին ղեկավար Գրիշա Սարկիսովի որդին, այդ թեկնածությունն ընդունելի  է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տարօրինակ է թե ինչքան հեշտ են ձուլվում նիկոլն ու իլհամը: Թվում է թե իրար լրացնելու համար են աշխարհ եկել: Միահամուռ դեմ են Ռ.Վարդանյանին: Չլինի թե նաև նրանից է, որ գրեթե նա միակն է որ արտասանում է “Լաչինի ճանապարհ”,` հրաժարվելով մասնակից լինել դավաճանության հաջորդ պարուրին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031