Aravot.am-ի տեղեկություններով Տավուշի մարզում Նոր տարին դիմավորելու համար ամենաշատ գումարը ծախսել է Դիլիջանի համայնքապետարանը:
Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքներից 3-ում Նոր տարին դիմավորել են՝ սահմանափակվելով համայնքային փոքր միջոցառումներով` նախատեսված երեխաների համար: Aravot.am-ի տեղեկություններով Դիլիջանի համայնքապետարանը Նոր տարին դիմավորելու համար ծախսել է գրեթե 10 մլն դրամ, որից միայն 8 մլն-ը՝ բացօթյա համերգ կազմակերպելու համար: Համերգին ելույթ են ունեցել երգիչներ և DJ` հրավիրված մայրաքաղաքից: Կազմակերպված մեծ համերգին զուգահեռ քաղաքը ստացել է նաև հատուկ լուսային զարդարանք:
Լուսանկարը` Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքից