Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նկատմամբ ադրբեջանական հնարավոր վերահսկողությունը ճանապարհ է բացելու ՀՀ համար. Տիգրան Աբրահամյան

Հունվար 14,2023 17:26

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Տիգրան Աբրահամյանի  դիտարկմամբ՝ ՀՀ գործող  իշխանության օրոք թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար բավականին բարդ իրավիճակ է լինելու ու հաղթահարման լուծումները լինելու են շատ մշուշոտ:

«Շրջափակված Արցախ. Ադրբեջանի անտարբերության ճիրաններում» թեմայով քննարկման ժամանակ Տիգրան Աբրահամյանը նկատեց. «Գլխավոր խոչընդոտը գործող ՀՀ իշխանությունն է, առանց որի հեռացման Արցախի հետ կապված հայանպաստ լուծումները լինելու են չափազանց բարդ»:

Պատգամավորն, անդրադառնալով անվտանգային մարտահրավերներին, նկատեց, որ դրանք պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ ինչ կտար Հայաստանին անհրաժեշտ անվտանգային համակարգերի ներկայությունը. «Դա առաջին հերթին Ադրբեջանին կզսպեր: Ինչ ենք ունեցել մինչեւ 2018 թվականը: Ադրբեջանն իր նույն դաշնակիցների աջակցությամբ աճում էր, մեծածավալ սպառազինություն էր ձեռքբերում, փորձում էր  լոկալ գործողությունների գնալ, առավել մասշտաբայինը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններն էին, հաջողվե՞ց Ադրբեջանին իր խնդիրը լուծել, բնականաբար,՝ ոչ: Ոչ միայն մեր տարածաշրջանում, բայց հատկապես այս իրավիճակում Ադրբեջանին զսպելու առաջնային գործոնը մարտունակ ԶՈՒ գոյությունն է, պատահական չէ, որ այս իշխանությունների օրոք  հետեւողական աշխատանք տարվեց ՀՀ եւ Արցախի անվտանգության համակարգի ողնաշարի կոտրման ուղղությամբ»:

Տիգրան Աբրահամյանը տեսնում է ԶՈՒ-ն վերականգնելու ներուժ, որը որոշ ժամանակ հետո կկարողանա լուրջ մարտական խնդիրներ լուծել. «Այս իրավիճակների վերլուծությունը, այս քաղաքական ուժի  քաղաքական կուրսը ակնհայտ է  դարձրել, որ սրանք ոչ միայն  ջարդել են այն բոլոր ինստիտուտները , որոնք ի զորու էին այս տարածաշրջանում հայկականությունը պահել, հայի ֆիզիկական գոյությունն ապահովել, այլ ամեն ինչ արել են ՀՀ եւ Արցախի կենսունակությունը վնասելու համար: Սրանք ոչ միայն այս իրավիճակում են ՀՀ եւ Արցախի համար խնդիրներ ստեղծում, սրանք հիմքեր են նախապատրաստում, որ տասնամյակներով հայն իր բնօրրանում վերականգնելու հնարավորություն չստանա… բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, որ այս պայքարը միայն Արցախի ու արցախցիների համար է, սխալվում են: Արցախի նկատմամբ ադրբեջանական հնարավոր վերահսկողությունը ճանապարհ է բացելու ՀՀ համար: Խնդիրը միայն Սյունիքը, Գեղարքունիքն ու Վայոց Ձորը չէ: Ադրբեջանը բավականին պարզ հրապարակել է իր հիմնական ռազմավարությունը, որը  ՀՀ եւ Արցախի լիակատար կապիտուլյացիան է, ու ՀՀ եւ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031