Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ, լռության և անգործության ներքո կատարվում է Արցախի բնակչության էթնիկ զտում․ Ալեքսանդր Ազարյանը դիմել է միջազգային գործընկերներին

Հունվար 14,2023 13:48

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը նամակով դիմել է Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական Հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին, Դատավորների միջազգային միությանը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Դատավորների եվրոպական միությանը, Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը:

2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով, Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ պետք է կապեր միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն 34 օր փակ է: Ադրբեջանական իշխանությունները, խախտելով եռակողմ համաձայնագրի դրույթները, ավելի քան 120 000 բնակչությանը զրկել են կենսաապահովման տարրական միջոցներից և պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:

Մեկ ամսից ավելի Արցախի Հանրապետություն չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք։ Արգելափակումը թույլ չի տալիս արցախցիներին տեղաշարժվել. hազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տները, այդ թվում՝ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստան: Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են Հայաստանում մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու և հուղարկավորելու հնարավորությունից: Վերը թվարկվածներից բացի, պարբերաբար խնդիրներ են առաջանում դեպի Արցախ գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման, ինչպես նաև՝ ինտերնետ հասանելիության հետ: 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ, լռության և անգործության ներքո կատարվում է Արցախի բնակչության էթնիկ զտում:

Հակիրճ նկարագրելով Արցախում տեղի ունեցող և օրըստօրե վատթարացող իրավիճակը՝ խնդրում եմ Ձեր աջակցությունը, որպես հեղինակավոր կառույցների, բարձր հարթակներում խնդիրը լսելի դարձնել, հնարավոր բոլոր գործիքակազմերն օգտագործել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031