Freedom House կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, իսկ միջազգային հանրությանը՝ աջակցություն ցուցաբերել դրան:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ մեկ ամիս շարունակվող շրջափակումը մարդասիրական ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումերը նվազել են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերել շրջափակումը հանելուն և առանց բռնության բանակցությունների վերադառնալուն: Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարօրությունը պետք է ապահովվեն»,- ասվում է կազմակերպության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ