Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարում, որին բացի Հայաստանի շախմատիստներից մասնակցում են Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի ներկայացուցիչները, կայացել են 7-րդ տուրի պարտիաները։
Մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով միանձնյա գլխավորում է իրանցի միջազգային վարպետ Բարդիյա Դանեշվարը։ Հայաստանի հինգ ներկայացուցիչները դասավորվել են մրցաշարային աղյուսակի վերջնամասում․
6․Դավիթ Շահինյան՝ 3,5
7.Արթուր Դավթյան՝ 3,0
Կարդացեք նաև
8.Էմին Օհանյան՝ 3,0
9.Էրիկ Օհանյան՝ 2,5
10.Մարիամ Մկրտչյան՝ 1,5
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ուժեղագույնների խմբում սահմանված է տղամարդկանց գրոսմայստերական նորմ, իսկ մրցաշարի ավարտին մնում է երկու տուր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ