«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն` Էդուարդ Նադարյանին բազմաթիվ դանակի հարվածներ հասցնելու դեպքով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Ստարայա Մելնիցա» ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Տիգրան Վարդանյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանը հաստատեց, որ իր որդուն իրավապահները կանչել են, սակայն նշեց. «Իմ որդին այդ պահին այնտեղ չի էլ եղել»:
Հավելենք, որ այս պահին գործով անցնում է 5 անձ, որոնք ազատության մեջ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։