Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի անդամը կալանավորվեց։ Իսկ ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարը ազատ կարձակվի

Հունվար 14,2023 00:37

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում ավարտվեց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։  Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Գառնիկ Մանուկյանը կալանավորվեց։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում տեղեկացնում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադեւոս Ավետիսյանը եւ Քրիստինե Վարդանյանը։

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Դատարանը ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ: Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031