Լրահոս
Օրվա լրահոսը

Որն է այսօր սրիկայի վերջին հանգրվանը

Հունվար 14,2023 10:00

Հայրենասիրությունը հայի համար չի կարող լինել խորհրդային, բյուզանդական կամ օսմանյան: Հայի հայրենասիրությունը, բնականաբար, հայկական է: Դա մի զգացմունք է կամ մի դրդիչ ուժ, որը կա՛մ կա, կա՛մ չկա: Այսօր ինձ համար հայրենասիրությունը նախեւառաջ նշանակում է Հայաստանում ապրելու ուժեղ եւ անսասան ցանկություն՝ անկախ բոլոր սոցիալական դժվարություններից, իշխանության որակից եւ քաղաքական ռեժիմից: Հայաստան ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, որովհետեւ հայկական պետականությունը ներկայացված է այս երկու տարածքներով: Եվ երկրորդ՝ հայրենասիրությունն ինձ համար նշանակում է պատրաստակամություն՝ պայքարելու այստեղ ապրելու իրավունքի համար:

Գրում եմ այս տողերը եւ հասկանում եմ, որ դրանց արձագանքը կարող է լինել կասկածամտությունը, թերահավատությունը, հեգնանքը՝ «ի՞նչ ես ձեւեր թափում, ինչո՞ւ ես դերասանություն անում»: Եվ խնդիրը հենց դա՛ է՝ ճիշտ բառերի եւ ազնիվ մղումների վարկաբեկումը: Ցինիկ մթնոլորտում վարկաբեկվում է ոչ միայն հայրենասիրությունը, այլեւ սերը՝ որպես այդպիսին: Այդպես, օրինակ, «տղայական» միջավայրում ընդունված չէ ասել, որ սիրում ես կնոջը, ավելի «հարգի է» անշնորհք արտահայտություններ անել կանանց հասցեին:

Կոնկրետ այս փուլում հայրենասիրության վարկաբեկման հիմնական պատճառը պարզ է. երբ բացասական երեւույթները հայտնվում են վեհ գաղափարների կողքին (մանավանդ՝ երբ դրանք արտաբերում են հոռի բարքեր կրողները), վարկաբեկումն անխուսափելի է: 1998-2018 թվականներին «հայրենասիրություն» բառը հայտնվել էր գողության եւ ավազակության կողքին, եւ մարդկանց ընկալման մեջ դրանք միահյուսվել են՝ համարյա պայմանական ռեֆլեքսի մեխանիզմով:

Հիմա եկել է դրանք տարանջատելու ժամանակը: Այժմ ավելի, քան երբեւէ պահանջված են հայրենասեր մարդիկ, իրական նվիրյալները, որոնք պատրաստ են Հայաստանը (դարձյալ՝ այն իմաստով, որը նշել եմ) հանել այդ ծանր վիճակից: Ես նկատի ունեմ, մասնավորապես, մեր բանակի այն սպաներին եւ զինվորներին, որոնք 44-օրյա պաատերազմում պատվով են կատարել իրենց պարտքը եւ վերադարձել են տուն: Նրանց մասին այժմ ինչ-որ քաղքենիական առասպելներ են հյուսվում: Այդ կեղտը, բնականաբար, տղաներին չի կպնում: Ինչպես չի կպնում անհավատության եւ ցինիզմի կեղտը «հայրենասիրություն» բառին:

Փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի արտահայտությունը, կարելի է ասել՝ սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունը վարկաբեկելն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Լիովին համաձայն եմ, վերջին նախադասության հետ։ Գրեթե ամբողջ տեքստը ընդունելի է ինձ համար, սակայն ցավով պետք է նշեմ, որ չեք կարողանում ձերբազատվել 1998_2018 թվականների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից։ Հենց այդ տարիների սևացումն է խանգարում համախմբմանը ընդդեմ իրական չարիք նիկոլիզմի դեմ պայքարին

  2. 1. Որպես երկրորդ, ինձ համար հայրենասիրությունն նշանակում է պատրաստակամություն՝ պայքարելու ազգային պետականության համար, լինել նրա պահապան («այստեղ ապրելու իրավունքին» կարող է հավակնել և թշնամի: Եվ ես դա անում եմ, Հայաստանում ֆիզիկապես չլինելով նույնպես:
    2. «հայրենասիրություն» բառը հայտնվել էր գողության եւ ավազակության կողքին դեռ սովետների ժամանակ: Բայց, կարծում եմ, մեզ մոտ դա ունի ավելի հին, օսմանյան արմատներ: Ես բազմիցս լսել եմ “դե միքիչ կարելի ա” երբ ըմբոստանում էի թեկուզ մանր գողության դեմ: Մաքրվել ա պետք` լավ մանկապարտեզներ ու շատ:
    3. …իրական նվիրյալները, որոնք պատրաստ են… Կարծում եմ, պարզապես նվիրյալների դարաշրջանը մնաց 2020-ում: Ոչ թե նվիրյալներ, այլ պրոֆեսիոնալ, պաղ մտածող ու ինքնատիրապետողների մի մեծ դիվիզիոն պարզապես հայրենասերների: Որ սրբեն երկրի երեսից սրիկայի նույնիսկ վերջին հանգրվանը: Որ նիկոլ անունը մնա միայն հայերենում որպես սրիկայի,… համարժեք:

  3. Blog_H says:

    Արդար լինելու – ու նաեւ Հայութեան կացութիւնը լաւապէս հասկնալու – համար, պէտք է զանազանել՝ ի սկզբանէ «ցինիզմը», եւ նախկին հայրենասէրի այժմու «ցինիզմը»:
     
    Սէրը յաճախ կը վերածուի՝ ատելութեան: Յուսախաբութեան պատճառով: Կամ էլ, դաւաճանութեան:
     
    Եւ որքան թունդ ու մաքուր էր սկզբնական սէրը, այդքան ալ խորունկ եւ սեւ կ’ըլլայ ատելութիւնը:
     
    Որպէս սովորական ակնարկ՝ «կրքային ոճիր» ըսուածը վստահաբար չէ հիմնուած ցինիզմի վրայ:
     
    Ի դէպ, 2018ի գարնան, երբ որ – ահաւոր հոսանքի դէմ – կը ջանայի ահազանգներ հնչեցնել տեղի ունեցող հաւաքական ինքնասպանութեան դէմ, բառացիօրէն ինծի «ցինիք» կոչողներ եղան: Մինչդեռ, այն ժամանակ, հայրենասէր էի: Այն ժամանակ… Մինչ ի տարբերութիւն ինծի, այդպէս ըսողներէն շատեր, իսկական ու շօշափելի որեւէ բան չէին կատարած Հայաստանի եւ Արցախի հանար:
     
    Այսուհետեւ անհնար է՝ նշոյլ մը խելք ունեցող պատանի մը, երիտասարդ մը, հայ պահելը: Աշխարհի տարածքին գոնէ վեց միլիոն հայ ծագումով անձերէ բաղկացած զանգուածի մը մէջ:

    Եւ աւելի քան երբեք, այսուհետեւ, շատ հազուադէպ բացառութիւնները յարգելով, հայկական «հայրենասիրութիւնը» կապուած է անձին անձնական շահագրգռութիւնից: Ոչ անպայման նիւթական առումով:
     
    Մ. Հայդուկ Շամլեան
    . https://www.facebook.com/AramManoukianJampar/videos/281197859159948/
    . https://www.facebook.com/people/Blog-H/100063953917374/
    . https://haytougchamlian.home.blog/

  4. Հայ says:

    Երբ 4 տարեկան աղջկաս հարցնում եմ՝ ու՞մ ես ավելի շատ սիրոմ, ինձ թե մայրիկին, պատասխանում է՝ մայրիկին, իսկ երբ կինս է հարցնում, ապա՝ հայրիկին:Բայց մենք հո երեխա չենք: Մենք ամենից առաջ հայրենիքն ենք սիրում: Մենք հայրենիքը անձնական շահից ու հարմարավետությունից, մեր ունեցվածքից շատ ենք սիրում:Մենք հո երեխա չենք, որ մեր երկիրը աղի չափ սիրենք:

  5. Լավատես says:

    Մենք ոչ թե պատգամավոր պետք է ընտրենք, դա մեր խելքի բանը չի, մենք պրոֆեսիոնալ քաղաքագետներ չենք, որ ճիշտ ընտրություն կատարենք սիրուն խոսող պոպուլիստի եւ անկեղծ հայրենասեր մարդասեր ժողովրդասեր ազգասեր ժողովրդի սերուցքի միջեւ, որը քաղցր բաներ ասել էլ չգիտի: Դրա համար էլ էլի ամերիկյան ընտրական համակարգը ամենաճշտերից է՝ սովորական քաղաքացիներս պետք է ընտրենք մասնագետ մեր ընտրյալներին, իսկ նրանք արդեն իրենց կամքով պետք է ընտրեն պատգամավորներին: Եթե դու քաղաքագետ ես կամ այդպես ես կարծում, խնդրեմ, գնա եւ ընտրի քո ուզած պատգամավորին, բայց դու էլ պետք է ընտրությանդ պատասխանատվության բեռը ինքդ տանես, իսկ եթե ընտրել ես որեւէ քաղաքագետի եւ նա էլ քեզ է ընտրում որպես քաղաքացի եւ դա փոխադարձ վստահություն է, ապա երկուսով էլ կտանեք ձեր ընտրության պատասխանատվության բեռը, բայց այդ պատասխանատվության բեռը պետք է իսկապես զգացվի եւ դրա համար ամենակարեւորը՝ բաց թափանցիկ ընտրություն, դու բաց թափանցիկ ընտրում ես քո ուզած քաղաքագետին, իսկ քո քաղաքագետը բաց թափանցիկ ընտրում է իր ուզած պատգամավորին: Սրանով կավարտվի ժողովրդավարությանը վարկաբեկող մանիպուլյացիաների եւ ընտրախախտումների դարաշրջանը: Հաղթելո՛ւ ենք:

  6. Ջորդանո Գալիլյան says:

    Հայրենասիրությունը վարկաբեկել հնարավոր չէ, քանի որ ձեր իսկ բառերով՝ այն «կա՛մ կա, կա՛մ չկա»: Եթե այն կա, ապա ոչ մի Շմայս ու Լիսկա, ոչ մի Լֆիկ ու Գռզո դրա վրա չեն կարող ազդել: Իսկ եթե չկա, ապա անհասկանալի է, թե ինչպես կարելի է վարկաբեկել գոյություն չունեցող բանը…

    Հայտնի արտահայտությունը ձեւափոխել (կամ, ավելի ճիշտ՝ խեղաթյուրել) չի կարելի: Սրիկայի վերջին հանգրվանը չի փոխվել այսօր: Սրիկան երեկ էլ սրիկա էր, վաղն ել կմնա նույն սրիկան: Հիշենք Ալենին, Աղդամում նուռը ձեռքին՝ թե բա՝ Աղդամն իր հայրենիքն է, կամ Նիկոլին, երբ Ստեփանակերտում ղժղժում եր, թե բա՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ: 2018 թվականին իշխանությունը զավթած թրքահպատակները ընդհանրապես կարող են այդ հայտնի արտահայտությունը դարձնել իրենց խմբակի նշանաբանը: Քայլարած սրիկաների վերջին հանգրվանը «ինքնիշխանությունն» է…

  7. Ջորդանո Գալիլյան says:

    “«ի՞նչ ես ձեւեր թափում, ինչո՞ւ ես դերասանություն անում»:”

    Ես կավելացնեի նույնիսկ՝ «ի՞նչ ես նիկոլություն անում»: Եւ սա չափազանցություն չէր լինի: Հեղինակը փաստորեն կրկնում է Նիկոլի հայտնի զառանզանքը 30 տարվա թալանի մասին՝ ձեռի հետ էլ ջրելով 1991-1998 թ. ալան-թալանը: Թե բա՝ 1998-2018 թթ. «գողությունն ու ավազակությունն» է ներկայիս աղետի պատճառը, ոչ հիմնադիր պատուհասը, ոչ էլ իր ազգակործան պատուհասը մեղավոր չեն…

  8. Ջորդանո Գալիլյան says:

    “1998-2018 թվականներին «հայրենասիրություն» բառը հայտնվել էր գողության եւ ավազակության կողքին, եւ մարդկանց ընկալման մեջ դրանք միահյուսվել են՝ համարյա պայմանական ռեֆլեքսի մեխանիզմով:”

    Չմոռանանք միայն, որ «միահյուսման» այդ դիվերսիոն գործողությունը կատարել են կոնկրետ անձինք, կոնկրետ ուժերի հովանավորությամբ ու կոնկրետ արտաքին աղբյուրների ֆինանսավորմամբ: Դրանց մեջ են եղել Սերգո-ջանին լավ ապրեցնողները, մարտի մեկը հրահրողներն ու թմբկահարողները, անթիվ-անհամար իոնիսյաններն ու սաքունցները, բլեյաններն ու վանյանները, եւ իհարկե՝ մեր սիրելի, մեր պաշտելի, մեր աննախադեպ ազգակործան պատուհասը՝ իր ինստիտուցիոնալ քանդիչ բրիգադով: Այո, նրանց հաջողվել է մարդկանց պողոսացնել՝ համարյա պայմանական ռեֆլեքսի մեխանիզմով, եւ դրա արդյունքը մեր աչքի առջեւ ծավալվող աղետն է…

  9. Ջորդանո Գալիլյան says:

    Նիկոլը լիովին բավարարում է հայրենասիրության նշված սահմանմանը: Մեծարգո պարոն պատուհասը ունի թուրքական վիլայեթում ապրելու ուժեղ եւ անսասան ցանկություն ու պատրաստ է այդտեղ ապրելու համար զիջել ամեն ինչ իր կիրթ ու կառուցողական յոլդաշին… 🙂

  10. «…Հայաստանը հանել այդ ծանր վիճակից…» Երբ բժշկին խնդրում են բուժել հիվանդին, հանել ծանր վիճակից, առաջին պայմանը այն է որ հիվանդը թարգի շարլատանների, շամանների դեղորայքը վերցնելը: Եվ հետևի խստորեն բժշկի բոլոր պահաջներին:
    Կա՞ կամք թոթափելու նիկոլական ծաղրածու-շարլատանների “ապագա-կա-ապագա”-հաբերը: Հարցում արվե՞լ է:
    Կա՞ պարզ նկարագիրը այն վիճակի, որը Հայաստանը ի վիճակի է սատարել երբ “բժիշկը” հանի իրեն “այդ ծանր վիճակից”: Հայաստանը ծանր վիճակից հանելուց անմիջապես հետո ունենալու է ռեաբիլիտացիոն շրջան` անցումային շրջան, ռազմական ռեժիմ, միգուցե: Կա՞ վերականգման պարզ ու համոզիչ ծրագիր: Թույլ տամ ասել, որ հայը դժվար բաներից չի վախում, նույնիսկ ոգևորվում է: Սա հատուկ հարստուտյուն ա: Հառաջ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031