Լույս է տեսել Սեն Արայանի «Քսան գարուն-մի ամառ» չափածո ստեղծագործությունների գիրքը, որը, ինչպես հեղինակն է գրել, նվիրված է իր աշխարհագետ, խոհեմամիտ իմաստասեր Յահու պապին՝ Գրիգոր Յհվանցին։
Ես սպասեցի մուսային,
Նա եկավ
Եկավ…ու սպանեց պոետին
Իմ մեջ…
Գրում է հեղինակը, որն այլ ոլորտի ներկայացուցիչ է, սակայն բավականին ուշագրավ ստեղծագործություններ ունի։ Փոքրիկ գրքույկում նա տողեր է ձոնել ժամանակի անտես անիվից մինչեւ թվացյալ երջանկության խաբկանքներ, համբերանքի գաղտնարաններում պահվող թաքուն մտքերին, նորամանուկ կաթնակերին ու մեղավոր այս աշխարհից հեռացողին։
Գրքույկում Սեն Արայանը բանաձեւել է քրիստոնյային վայել ապրելու իր կարգախոսը.
Օրդ ապրիր ազնվորեն,
Նենգությունը հեռու վանիր,
Մաքրիր հոգիդ չարությունից,
Դառնությունը դռնից հանիր։
Ձեռքդ մեկնիր մերձավորիդ,
Բարի խոսքեր մի զլացիր,
Քանդիր մտքիդ կապանքները,
Ամենքի դեմ սիրտդ բացիր…
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.01.2023