Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի պատվիրակության կազմում ընդգրկված է պատգամավոր Անն Ժենետեն, որին Ֆրանսիայի հայկական շրջանակները եւ Ֆրանսիայի հայամետ քաղաքական գործիչները քննադատում են Ադրբեջանի հետ կապերի մեջ։
Ժենետեն Ֆրանսիայի 11-րդ ընտրատարածքի պատգամավոր է, ներկայացնում է Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիներին 49 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
2021 թվականի նոյեմբերի 13-17-ը Անն Ժենետեի այցը Երեւան, «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի կազմում, չեղարկվեց մի սկանդալի պատճառով։ Այցից օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանը սգում էր 44-օրյա պատերազմում կորցրած զավակների հիշատակը, Փարիզում Ադրբեջանի դեսպանությունը ընթրիք-բանավեճ էր կազմակերպել ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ գործարարների համար՝ նվիրված «Ղարաբաղի ազատագրման 1-ին տարեդարձին»։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ընթրիքի մասին գրառումն ուղեկցվում է «Հաղթանակի օր», «Ղարաբաղն Ադրբեջան է» հեշթեգով։
«Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ. ի՞նչ դեր ունի Ֆրանսիան» խորագրով ընթրիքին մասնակցում էր նաեւ Անն Ժենետեն։ Նա Թվիթերում լուսանկար էր հրապարակել՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի կողքին եւ գրել, որ Ֆրանսիան պետք է գործի հանուն խաղաղության, եւ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել դրան։
Կարդացեք նաև
Ժենետեի այս գրառումը հրապարակային լուրջ քննադատության արժանացավ, որի արդյունքում 2021-ի նոյեմբերի 11-ին նա հայտարարեց իր ճանապարհորդության հետաձգման մասին և տարածեց հետևյալ հաղորդագրությունը.
«Ինձ՝ որպես Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիների 11-րդ ընտրատարածքի պատգամավորի, որն ընդգրկում է 49 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պարբերաբար կոչ են անում երկկողմ շփումներ ունենալ՝ հուսալով, որ կկարողանամ բազմակողմ շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ …
Երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների հետ Ադրբեջանի դեսպանատան հրավերով մասնակցեցի ընթրիք-բանավեճի։ «Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ». ո՞րն է Ֆրանսիայի դերը» խորագրով այս ընթրիքին իմ մասնակցությունը ճիշտ չընկալվեց Հայաստանում մեր ֆրանսիական համայնքի շրջանակներում եւ հայ քաղաքական և ինստիտուցիոնալ աշխարհում: Ես խորապես ափսոսում եմ այս իրավիճակի համար, ես ոչ մի տարեդարձ չեմ նշել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: