«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հերթական իշխանությունը հերթական հանրային գերակա շահի ներքո անմարդկային գործելաոճով մարդկանց վտարում է իրենց տներից՝ քաղաքի կենտրոնում նոր էլիտար թաղամաս կառուցելու նպատակով։
Երևանի անհասկանալի և անդեմ կառուցապատումը շարունակվում է մի քանի տասնամյակ և այդ մի քանի տասնամյակում գերակա շահ են դարձել փողը, շատ փողը, բիզնեսն ու անճաշակությունը՝ մարդկանց տների հետ քանդելով քաղաքի դիմագիծը, գույնը, պատմությունը։
Հերթական իշխանության համար մարդը շարունակում է մնալ միջոց՝ հանուն գերակա շահերի»։
Կարդացեք նաև