Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը «համաձայնվել է, որ Ստեփանակերտը բանակցի «Բաքվի տակ», ոչ թե Բաքվի հետ». Արմեն Աշոտյան

Հունվար 13,2023 22:22

«Կա բրյուսելյան տարբերակ. ի՞նչ է պայմանավորվել Փաշինյանը մեր մեջքի ետեւում: Նա համաձայնվել է, որ Ստեփանակերտը բանակցի «Բաքվի տակ», ոչ թե Բաքվի հետ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, ընդունած հայտարարության մեջ, ՀՀԿ ԳՄ-ն պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անհապաղ հրապարակի բոլոր այն բանավոր պայմանավորվածությունները, որոնք ինքը ձեռք է բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:

«Բրյուսելյան փաստաթղթում դա գրված է եւ նա պետք է բացահայտի այդ փաստաթուղթը, այդ պայմանավորվածությունը, որովհետեւ Ստեփանակերտ- Բաքու երկխոսություն չի լինելու: Եթե այդպիսի ճանապարհով գնա իրադարձությունների զարգացումը, լինելու է Բաքվի թելադրություն՝ հայաթափվող Ստեփանակերտին, ուրիշ ոչինչ: Որովհետեւ այն փաստաթղթերի մասին, որոնց մենք տեղյակ ենք, բայց հրապարակել չենք կարող, պարտավոր է խոսել Նիկոլ Փաշինյանը, բացել բոլոր խաղաթղթերը, որ խաղարկում է երեք տարբեր աշխարհաքաղաքական սեղանների վրա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031