Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելին՝ անգամ մենք կարող ենք դիմել ՍԴ»․ Արծվիկ Մինասյան

Հունվար 13,2023 20:45

Ինչպես հայտնել էինք, ԱԺ խորհրդի նիստից հետո այսօր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողներին հայտնել է՝ ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել եւ հնարավորություն տալ աշխատել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մինչեւ խորհրդի նիստը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․ «Ինչ ուզում են թող որոշեն, մենք սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց ենք համարում։ Իրավական առումով սահմանադրության մի շարք հոդվածներ իրացված չեն։ Քաղաքական բոյկոտի ինստիտուտը միջազգային պրակտիկայում ընդունված է։ Ավելին՝ անգամ մենք կարող ենք դիմել ՍԴ, որովհետեւ սա քաղաքական մեծամասնության ձեռքին գործիք է դարձել, ուզում են քաղաքական փոքրամասնությանը զսպաշապիկ հագցնել»։

Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ իրենք մանդատը պահելու խնդիր չունեն, սա սկզբունքի հարց է։ Հարցին՝ ինչո՞ւ ՔՊ-ն չի քննարկել մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի հարցով ՍԴ դիմելը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Հարցը վերաբերում է ԱԺ լիագումար նիստերի բաց քվեարկություններին չմասնակցելուն։ Որքան տեղյակ եմ՝ «Պատիվ ունեմ»-ի գործընկերներն ավելի վաղ են մասնակցել։ Ուստի տեղեկանքը վերաբերում է մեր 22 պատգամավորներին»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031