Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Հակոբյանն առաջարկում է Սահմանադրության 2-րդ եւ 3-րդ գլուխները միավորել. դրան կողմ է եղել նաեւ Հերիքնազ Տիգրանյանը

Հունվար 13,2023 18:28

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանն առաջարկում է 2015 թվականին ընդունված Սահմանադրության երկրորդ եւ երրորդ գլուխների տարանջատումը վերացնել եւ սոցիալական, տնտեսական, մշակութային հիմնական իրավունքները մարդու իրավունքներին վերաբերվող գլխում ամրագրել: Առաջարկն այսօր նա ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ մասնագիտական հանձնաժողովի նիստում:

Այդ գլուխների տարանջատումը, առաջարկի հեղինակի գնահատմամբ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց է: Նա հիշեցրեց, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ այդ կարծիքն է ունեցել նաեւ այժմ իշխող ՔՊ անդամ Հերիքնազ Տիգրանյանը: Այս առաջարկը նաեւ ՄԻՊ-ն է արել՝ նախորդ տարվա ամռանը ներկայացրած առաջարկների շարքում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Լուսինե Հակոբյանի, իրավակիրառ պրակտիկայում, դա խնդիրներ առաջացրել է, մանավանդ, որ քաղաքացիները եւ ՄԻՊ-ը զրկված են նման հարցերով ՍԴ դիմելու հնարավորությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031