Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուֆը քանդել են, ինչո՞վ են վերականգնելու, ցեմենտո՞վ»․ Էլինար Վարդանյան

Հունվար 13,2023 18:08

«Ամանօրյա զարդարանքների ժամանակ Հանրապետության հրապարակի պատմամշակութային հուշարձանները վնասվեցին։ Ունե՞ք գնահատական, թե ինչ չափի վնաս է, ինչպե՞ս է վերականգնումը կատարվելու»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Դա եղել է ամանորյա զարդարանքի համար։ Չեմ կարող ասել, որ շենքերը վնասվել են, որովհետեւ դա շատ մասնագիտական․․․ոչ, գնահատում չի իրականացվել։ Քաղաքապետարանը վերցրել է մինիմալ միջամտությունների պարտավորություն՝ մինիմալ ծակելով, հետո պարտավորվել է վերացնել խնդիրները»,-պատասխանեց Քոչարյանը։

Էլինար Վարդանյանը նկատեց՝ ստացվում է, որ վնասում ենք, հետո մտածում վերականգնելու մասին․ «Մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Տուֆը քանդում ենք, ինչո՞վ են վերականգնում, ցեմենտո՞վ։ Այդպես վնասը վերականգնվո՞ւմ է։ Դուք եք պահպանության համար իրավասու մարմինը։ Արդեն պետք է ունենայիք գնահատական»։

Փոխնախարարը նորից հորդորեց «վնաս» եզրույթը չօգտագործել, որովհետեւ դա մասնագետներն են որոշելու, եւ առաջիկայում քննարկումների ժամանակ որոշելու են, թե անցքերն ինչպես են փակելու։

Էլինար Վարդանյանը չհամաձայնեց՝ շեշտելով, որ խոսքը սովորական շենքի մասին չէ, այլ պատմամշակութային հուշարձանների։ «ՀՀ-ում 24 000 հուշարձան կա, ուրեմն ոչ մի շենքի վրա օդորակիչ չպետք է լինի՞»,-հարցադրում արեց Ալֆրեդ Քոչարյանը։ «Այո, չպետք է լինի»,-արձագանքեց Էլինար Վարդանյանը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031