«Ես գիտեմ, որ մեր երկրում լիքը խնդիրներ կան, Նիկոլն այնքան էքզիստենցիալ խնդիրներ է ստեղծել, որ դուք ոչ իմ հավեսն ունեք, եւ ոչ էլ իմ տրամադրությունը, բայց փաստեր կան, որոնք պետք է արձանագրվեն»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Ոստիկանության ողջ քրեական վարչությունը մի շատ մեծ խնդիր ունի՝ Նիկոլ Փաշինյանին ազդանշան տվող Աննա Մկրտչյան հանցագործին բարձրաստիճան պաշտոնյաներով այցելելը։ Իրականում ամենամեծ խնդիրը այս երկրում անօրինական ձեւով ճանապարհը փակած Նիկոլ Փաշինյանն է, այն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր՝ էս ձեր դարպասն է, ձեր դուռն է, ինչ ուզում եք արեք, ուզում եք՝ եկեք քացով խփեք կառավարության դուռը ջարդեք, ուզում եք՝ Ազգային ժողով մտեք, ձերն է, ժողովուրդ ջան»,-ասաց պատգամավորը՝ ցույց տալով ոստիկանության աշխատակիցների դեմքերը։
«Ինքը պետք է կարմիր լույսի տակ կանգներ, ամեն ինչ աներ, որ այս երկրի քաղաքացիներն անհարմարություններ չզգային, մինչդեռ հակառակն է, անհասկանալի դեմքերով, որոնց դժվար է իրավապահ ասելը, քանի որ Նիկոլի կամակատարներն են, Նիկոլի ստրուկների տրամաբանության մեջ, այս մարդիկ եկել են, որ իմ մեքենան տանեն։ Խնդիրը մեքենան տանելը չէ։ Դա էլ կարող են տանել, ուղղակի այս երկրի իրական պատկերը հենց սա է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ