Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանակային խաղերը կդառնան պարգեւատրվող մարզաձեւեր

Հունվար 13,2023 15:58

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններով՝ ռազմական խաղերը մտցվում են պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների շարք։ Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Նրա խոսքով՝ այսօր այս փոփոխությունն անհրաժեշտություն է, որովհետեւ աշխարհում բանակային խաղերը զիջում են միայն օլիմպիական խաղերին։

«Բանակային խաղերին երբեմն 200 երկրներ են մասնակցում։ Նման կարգի մրցումներն արժանի չհամարելը ճիշտ չէ։ Նման մրցումներին շատ արժանավոր, լավագույն մարզիկներն են մասնակցում։ Մենք թույլերին չենք ուղարկում, որովհետեւ ամոթ է, որ երկիրը բանակային խաղերում մասնակցի երրորդ համարներով եւ արդյունք չբերի։ Ժամանակն է, որ այդ խաղերին տեղին վերաբերմունք լինի եւ մարզիկներին պատշաճ վերաբերվենք, խրախուսենք այդ խաղերի համար, այլապես մարզիչներն ու ֆեդերացիաները որոշում են, որ երկրորդ համարներին ուղարկում են մարզական խաղերին, իսկ ուժեղներին պահում աշխարհի առաջնությունների համար։ Սրանից երկիրն է տուժում․ բանակը նաեւ սպորտով պետք է ուժեղ լինի»,-համոզմունք հայտնեց Կարեն Գիլոյանը։

Նախագիծն արժանացավ դրական եզրակացության եւ առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031