Հայաստանը դիտարկում է հնդկական միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ (MR_SAM) գնելու հավանականությունը՝ ամրապնդելու իր միջին հեռահարության հրթիռային համակարգը և փոխարինելու խորհրդային ժամանակաշրջանի որոշ կարճ և միջին հեռահարության «Երկիր-օդ» դասի հրթիռային համակարգերին, ինչպիսին է «Ս-125 Պեչորան»։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW պորտալը, որը մասնագիտացած է պաշտպանական հարցերի վերլուծության մեջ:
Պորտալը նշում է, որ Հայաստանը թեև արդեն շահագործում է S-300PS մարտկոցներ, որոնք ունեն 150 կմ խոցման հեռահարություն, սակայն չունի որակյալ միջին մակարդակի «Երկիր -օդ» զենիթահրթիռային համակարգ։ idrw.org-ի աղբյուրը հայտնել է, որ տարբեր մակարդակի հարցումներից հետո Հնդկաստանը Հայաստանին առաջարկվել է սեփական արտադրության ՀՕՊ համակարգը, ինչպիսիք են Akash-ը և Akash-NG-ը, և բաց է հետագա բանակցությունների համար:
Նշվում է, որ չնայած հրթիռները հնդկական արտադրության են, որոշ տեխնոլոգիաներ փոխառված են Իսրայելից, որը զենք է մատակարարում նաև Ադրբեջանին: Ու թեև Իսրայելի թույլտվությունը կարող է չպահանջվել՝ Հայաստանին այդ հրթիռները մատակարարելու համար, հնարավոր է՝ անհրաժեշտություն լինի այդ մասին տեղյակ պահել իսրայելական արտադրողին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ