Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի դերն է կարեւոր՝ ասելու պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալու երկխոսության»․ Յաել Բրաուն-Պիվե

Հունվար 13,2023 13:39

Երեւան ժամանած Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցադրմանը, որ Ադրբեջանը հերքում է ԼՂ խնդրի գոյությունը եւ մերժում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեությունը, շեշտեց, որ այսօր կարիք կա երկխոսության վերադառնալու․ «Մինսկի խումբը երկխոսությունների հարթակներից է եւ ոչ միակը, բայց կարեւոր է։ Ամեն կողմ պետք է ընդունի, որ պետք է վերադառնալ այդ երկխոսությանը։ Մենք կոչ ենք անում վերադառնալ ՄԽ շրջանակում երկխոսությանը, բայց բոլոր միջոցները պետք է փորձել, որպեսզի իրավիճակի լարումը թուլանա։ ՀՀ-ի դերն է կարեւոր՝ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալու երկխոսության»։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ այսօր ստեղծվել են 1-2 այլ ձեւաչափեր, որոնք որոշ չափով փորձում են փոխարինել ՄԽ ձեւաչափին, բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան քանիցս ասել են, որ պատրաստ են շարունակական համագործակցության․ «ՌԴ-ն եւս հայտարարել է, որ պատրաստ է քննարկել այդ ձեւաչափի ճակատագիրը, բայց ամրագրենք, որ այսօր Ֆրանսիայի եւ Մոսկվայի նախաձեռնությամբ ունենք երկու ձեւաչափ, որոնք զբաղվում են խնդրով։ ՄԽ ձեւաչափի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ չպետք է նվազեցնենք այլ ձեւաչափերի կարեւորությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031