Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ավելի շուտ զիջեինք, պատերազմ չէր լինի» թեզն արմատապես սնանկ է. զսպողը ոչ թե զիջումն է, այլ ուժերի հավասարակշռության վերականգնումը. Վարդան Ոսկանյան

Հունվար 13,2023 11:12

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմը և մենք – 3

Նաև հասարակական-քաղաքական խոսույթում արտահայտվող մեր մտայնության «կախարդական» շրջանը, որը ենթադրում է զիջել ինչ-որ բան և հասնել «հավերժական խաղաղության» պետք է հնարավորին արագ ճեղքել։

Ակնհայտ է, որ «եթե ավելի շուտ զիջեինք, պատերազմ չէր լինի» թեզն արմատապես սնանկ է և ոչնչով չհիմնավորված, քանզի ցավալի փորձը ցույց է, որ յուրաքանչյուր զիջում ոչ միայն չի լուծում որևէ խնդիր, այլ ընդհակառակը՝ ավելի մեծ բարդությունների է բերում։

Հարցադրումն առ այն, թե «ինչո՞ւ շուտ չհանձնեցինք այս կամ այն տարածքը, որպեսզի պատերազմ չլիներ» տրամաբանողի համար պետք է այլևս գոյության իրավունք չունենա, որովհետև պատերազմը լինելու էր և լինելու է, քանզի թշնամուն զսպողը ոչ թե զիջումն է և դրա հետևանքով էլ ավելի թուլացումն, այլ ուժերի հավասարակշռության վերականգնումը։

Ըստ այդմ, մեզանում միակ հարցադրումը պետք է դառնա՝ «իսկ ինչո՞ւ չհաղթեցինք անխուսափելի պատերազմում» և ի՞նչ ենք անում թշնամու հետ հաջորդ բախմանը նախապատրաստվելու և դրանում հաղթելու համար։

Որքան էլ ոմանց ականջահաճո չթվա, բայց մեր իսկ ցավալի փորձը ցույց տվեց, որ մեր կողմից ոչմիթիզականությունն ուղղակի այլընտրանք չունի, քանզի թշնամին հենց ինքն է ոչմիթիզական, և մեր ու թշնամու «հավերժական» բախման մեջ շարունակելու է ապրել հաղթողը և չզիջողը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031