Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արձանագրվեց, որ ՀՀ և Արցախի իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում էականորեն տարբերվում է և դրանք փոխադարձ ընդունելի կամ ներդաշնակ չեն, ինչպես պնդում էր Փաշինյանը. Տիգրան Աբրահամյան

Հունվար 13,2023 11:00

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի իշխանությունն ինչպես և կանխատեսվում էր կոշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Արցախին վերաբերող հայտարարություններին։

Ամենակարևորը՝ արձանագրվեց, որ ՀՀ և Արցախի իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում էականորեն տարբերվում է և դրանք փոխադարձ ընդունելի կամ ներդաշնակ չեն, ինչպես պնդում էր Փաշինյանը։

Արցախի մոտեցումները չէին էլ կարող ներդաշնակ լինել Հայաստանից հնչող պաշտոնական տեսակետին, որովհետև դա փաստացի քաղաքական ինքնասպանություն կլիներ։

Համաձայն լինել սեփական ճակատագիրը Ադրբեջանին հանձնելո՞ւն, թե՞ ֆիզիկական ոչնչացմանը։

Երկրորդ, Արցախի պետնախարարի շուրթերով նաև փոխանցվեց, որ նույնիսկ Հայաստանի իշխանության այս պահի դիրքորոշման և հնարավորությունների շրջանակներում էլ Արցախին համարժեք սատարում չի ապահովվում։

Երրորդ, Արցախն ի տարբերություն ՀՀ իշխանության, փաստում է, որ Արցախում ստեղծված ծայրահեղ իրադրությունը ոչ թե հումանիտար, այլ քաղաքական ճգնաժամ է, իսկ դրա սոցիալ-տնտեսական դրսևորումները զուտ հետևանք է։

Չորրորդ, Արցախից նրբանկատորեն ուղերձ հղվեց ՀՀ այն բոլոր ուժերին, ովքեր այս տարիներին և հատկապես հիմա պաշտպանում ու սատարում են Արցախի պայքարի հիմքում ընկած սկզբունքները։

Սա ևս հնչեցվեց Պետնախարարի շուրթերով այն համատեքստում, որ ՀՀ իշխանությունների, մեղմ ասած, ոչ ճիշտ դիրքավորման պայմաններում, պետք է աշխատանք տարվի ՀՀ և Սփյուռքի բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են իրենց պոտենցիալի, ռեսուրսի, հնարավորությունների սահմաններում պաշտպանել ու սատար կանգնել Արցախին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031