Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որ սննդանյութերն են հատկապես կարևոր հղիների համար

Հունվար 13,2023 09:30

Առողջ սնվելը մշտապես է կարևոր, սակայն այն առավել արդիական է դառնում հղիությանը նախապատրաստվելիս և բուն հղիության շրջանում, քանի որ աճող օրգանիզմի հետ անհրաժեշտ սննդանյութերով «կիսվելու» անհրաժեշտություն է առաջանում։

Պրենատալ վիտամիններ են անվանում այն հավելումները, որոնք նախատեսված են հղիների կամ հղիությանը նախապատրաստվող կանանց համար։ Դրանք ապահովում են բոլոր այն սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են առողջ հղիության համար, սակայն այդ վիտամինները նշանակվում են բժշկի կողմից, որը հաշվի է առնում կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները։

Որ սննդանյութերն են հատկապես կարևոր հղիների համար և որ մթերքներում են դրանք պարունակվում

Ֆոլաթթու

Հղիությունը պլանավորելիս և հղիության առաջին ամիսներին կարևոր դեր ունի ֆոլաթթուն։ Այն կանխարգելում է պտղի բնածին արատները, որոնք ազդում են երեխայի գլխուղեղի և ողնուղեղի վրա։ Նյարդային խողովակի արատները զարգանում են հղիության սկզբնական շրջանում՝ մինչ այն պահը, երբ կանայք տեղեկանում են հղիության մասին, քանի որ շատ դեպքերում հղիությունը պարզապես պլանավորված չի լինում։ Ահա թե ինչու է կարևոր ֆոլաթթվի ընդունումը հղիությունից առաջ, այնուհետև հղիության առաջին եռամսյակում։

Ֆոլաթթու պարունակող մթերքներն են՝

  • Կանաչ տերևավոր բանջարեղենը,
  • ընդեղենը,
  • ոլոռը, լոբին,
  • ցիտրուսայինները և այլն։

Կալցիում

Կալցիումը նույնպես կարևոր է հղի կնոջ համար, քանի որ օգնում է պահպանել հղի կնոջ ոսկրերի խտությունը։ Ինչպես հայտնի է, պտղին նույնպես հարկավոր է այս հանքանյութը իր ոսկրային համակարգի ձևավորման համար։

Յոդ


Յոդը որոշիչ դեր ունի հղի կնոջ վահանաձև գեղձի առողջ գործունեության համար։ Յոդի անբավարարությունը կարող է առաջացնել՝

  • Վիժում,
  • ֆիզիկական աճի հապաղում,
  • մտավոր զարգացման դանդաղում,
  • խլություն և այլն։

Երկաթ


Երկաթն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների արտադրման համար։ Այդ բջիջները հարստացնում են մարդու օրգանիզմը թթվածնով, որն այնքան անհրաժեշտ է պտղի զարգացման համար։

Ոչ պակաս կարևոր սննդանյութեր են՝

Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հիմնականում պարունակվում են յուղոտ ձկնեղենի և ընդեղենի կազմում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են նվազեցնել վաղաժամ ծննդաբերության վտանգն ու ցածր քաշով երեխայի ծնունդը։

Խոլին․ թեև օրգանիզմը որոշ քանակությամբ խոլին արտադրում է, բայց մեծ մասը մենք ստանում ենք սննդի միջոցով։ Խոլինի հարուստ աղբյուր է տավարի միսը, խոզի միսը, հավի միսը, ձկնեղենն ու հավկիթը։ Խոլինն անհրաժեշտ է երեխայի գլխուղեղի առողջ զարգացման համար։

Ինչ վերաբերում է պրենատալ վիտամիններին, ապա դրանք որոշակի կողմնակի ազդեցություններ ունեն․ կարող են սրտխառնոց առաջացնել հղի կնոջ մոտ, որն առանց այն էլ հաճախ դրսևորվում է այդ վիճակում։ Երկաթի հավելումները կարող են փորկապություն առաջացնել, այդ դեպքում կօգնի բջջանյութով հարուստ դիետան, բավականաչափ հեղուկի օգտագործումը, ֆիզիկական ակտիվության պահպանումը, եթե, իհարկե, չկան հակացուցումներ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031