Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը կոչ եմ անում այսուհետ այդպիսի ապօրինությամբ չօգտագործել նախաքննության գաղտնիության ռեժիմի իր «արտոնությունները». Արսեն Բաբայան

Հունվար 12,2023 23:50

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր էջում գրում է.

«Կրկին անդրադառնալով ՀՅԴ կուսակցության անդամներին հունվարի 11-ին ձերբակալելու քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությանը, անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը.

Նշված հաղորդագրությամբ դրա հեղինակները փորձել են տպավորություն ստեղծել, թե իբր այդ քրեական վարույթով ձերբակալվածների բնակարանների խուզարկություններրի ընթացքում հայտնաբերել և առգրավվել են «Հայաստան Դաշինք»  գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ։

Որպես ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանի պաշտպան պաշտոնապես հայտնում եմ, որ վստահորդիս բնակարանում կատարված խուզարկությամբ քննչական մարմինն իրեն հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերել և չի առգրավվել:

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը կոչ եմ անում այսուհետ այդպիսի ապօրինությամբ չօգտագործել նախաքննության գաղտնիության ռեժիմի իր «արտոնությունները» և հանրությանը չմոլորեցնել ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031