«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը:
2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չհաջողվեց փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ ՔԿ-ն եւս ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։
Այդուհանդերձ, ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել լրացնելու մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել էր, եւ կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել է։
Նշենք, որ գործով անցնող միակ մեղադրյալը Արամ Նավասարդյանն է՝ Ծեծեմ Արամ մականունով հայտնի։ Տուժող կողմը գտնում է, որ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ եւ նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետեւաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։
Կարդացեք նաև
Այս ողբերգական դեպքը դատարանում քննվում է, եւ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել քրեական վարույթով վկա, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: