Ձյուդոյի եվրոպական միության՝ Ավստրիայում կազմակերպած «Դեպի ոսկի» նշանաբանով ավանդական ուսումնամարզական ճամբար հավաքին մասնակցող շուրջ 400 մասնագետների եւ մարզիկների մեջ են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը, Արտակ Թորոսյանը։
Հունվարի 16-ին ավարտվող ուսումնամարզական ճամբարից հետո մեր տղաները կվերադառնան ու կշարունակեն մարզվել Հայաստանում։ Նրանք կնախապատրաստվեն փետրվարի 11-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպական բաց մրցաշարին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ