Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները առաջարկում են օդային կամուրջ հաստատել դեպի Արցախ

Հունվար 12,2023 21:33

Հաագա, 12 հունվարի 2023 – Նիդերլանդների հայկական կազմակերպությունների Ֆեդերացիան իր զորակցությունն է  հայտնում ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացնում,  որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ՝ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) և Դոն Սեդերը (Don Ceder – ChristenUnie) հարցեր են հղել  երկրի արտաքին գործերի նախարար՝ Վոպկե Հուկստրային՝ (Wopke Hoekstra) Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի սննդի և դեղամիջոցների պակասի վերաբերյալ:

  • Ծանո՞թ եք տեղեկատվությանը, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը տառապում է սննդի և դեղորայքի պակասից։
  • Կիսու՞մ եք Հայաստանի կառավարության մտահոգությունները, որ շրջափակումը կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում:
  • Ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները և Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
  • Հնարավո՞ր է օդային կամուրջ բացել դեպի Լեռնային Ղարաբաղի անկլավ՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։
  • Ճի՞շտ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել են կրկին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով: Եթե ​​այո, ապա ինչպիսի՞ն է եղել Ադրբեջանի արձագանքը։
  • Ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունեն Նիդերլանդները՝ Ադրբեջանին համոզելու Լաչինի միջանցքը կրկին հասանելի դարձնելու համար։
  • Ո՞ր բնապահպանական կազմակերպությունն է պատասխանատու Լաչինի միջանցքի շրջափակման համար և ինչպիսի՞ն է այդ կազմակերպության կարգավիճակը Ադրբեջանում։ Այդ կազմակերպությունները նախկինում նման գործողություններ ձեռնարկե՞լ են։
  • Ի՞նչն է պատճառը, որ տեղակայված ռուս զինվորները չեն ապահովում Լաչինի միջանցքում անխափան տեղաշարժը։
  • Որքանո՞վ են փոխվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։
  • Կիսու՞մ եք մեր այն տեսակետը, որ Եվրամիությունը և ՄԱԿ-ը պետք է ավելի մեծ դեր խաղան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Եթե ​​այո, ապա ինչպե՞ս դրան կարելի է հասնել:
  • Արդյո՞ք տարբերակ է ԵՄ նոր դիտորդական առաքելություն սկսել Լաչինի միջանցքի տարածքում:

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների Ֆեդերացիան շարունակում է իրազեկման արշավը և պայքարը Լաչինի միջանցքի շուտափույթ վերաբացման ուղղությամբ։

 

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031