«Պետք է ընդունենք իրականությունը, որը շատ պարզ է։ Մեր առաջ երեք ճանապարհ կա։ Կամ ենթարկվում ենք Ադրբեջանի օրենքներին եւ ապրում որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կամ Արցախից դուրս ենք գալիս կամ պայքարում ենք ու հաղթահարում մարտահրավերը»,-
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ ասելով, որ ՀՀ-ն Արցախի շուրջ կատարվողին համարժեք չի արձագանքում, Ռուբեն Վարդանյանը նշեց․ «Մի քանի լուրջ խնդիր ունենք։ ՀՀ-ում ապրող մարդիկ մինչեւ վերջ չեն հասկանում, թե ինչ է բլոկադան։ Երկրորդ, ՀՀ-ում հ/կ-ներ ունենք, որոնք կարող են դիմել տարբեր միջազգային կազմակերպություններին։ Պետական մարմիններից, ԱԺ-ից ավելի բարձր պետք է սա հնչի, որովհետեւ դժվար է աշխարհում ձայնը հասցնել բոլորին։ Այս իրավիճակն արտահերթ քայլեր է պահանջում»։
Թե հիմա ՀՀ-ից կոնկրետ ինչ են ակնկալում, Ռուբեն Վարդանյանն ասաց․ «ՀՀ իշխանությունն իր դիրքորոշումն ասել է, աջակցում են ֆինանսապես եւ իրավական ուղղությամբ։ Իրենք ասել են՝ այսքանը կարող են անել, մենք շնորհակալ ենք։ Ավելի շատ ուղղությամբ օգնություն է պահանջվում, բայց իրենք ասել են, որ այսքանը կարող են անել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ