Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա դատական նիստին գույքի բռնագանձման հարց չի քննարկվել»․ Գագիկ Բեգլարյանի պաշտպան

Հունվար 12,2023 21:21

Հունվարի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական հերթական նիստը։

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ «Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր»։

Խոսքը շուրջ 16.8մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձելու մասին է։

Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Բեգլարյանի պաշտպան Գոռ Օհանյանը տեղեկացրեց՝ գործը նախնական դատական լսումների փուլում է։ Տեղի են ունենում նախնական դատական նիստեր․ «Բազմաթիվ հարցեր կան քննարկելու, գույքի բռնագանձման հարց չի քննարկվել։ Այսօրվա դատական նիստում մենք քննարկել ենք նախնական դատական նիստերի հետ կապված հարցեր, մասնավորապես հայցադիմումը, հայցը, պատասխանը։ Ներկայացրել ենք հայցադիմումի պատասխանն ու մեր դիրքորոշումը։ Որևէ այլ գործողություն չի կատարվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031