Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը, քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարեց՝ ահազանգելով, որ պարեկների ցուցումով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ առևանգել են ամուսնուն։ Նա սա քաղաքական հետապնդում է որակել, նշել, որ մեքենան կա, ամուսինը չկա։
Կարապետ Պողոսյանի թիմակից, քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ իր հերթին մանրամասնել է, որ ընդդիմադիր իրավապաշտպանին բերման են ենթարկել երեխային տուն տանելիս, գետին տապալելով․ նա վնասվածք ունի։
Արթուր Գևորգյանը մեզ տեղեկացրեց, որ Կարապետ Պողոսյանն այս պահին ոստիկանության Կումայրի բաժնում է։
Մենք դիմել ենք ոստիկանության լրատվական ծառայություն՝ պարզաբանում ստանալու, թե որն է Կարապետ Պողոսյանին բերման ենթարկելու պատճառը։
Կհրապարակենք՝ պատասխան ստանալուն պես։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ