«ՌԴ խաղաղապահների ներկայությունը հիմնական երաշխիքներից է, որը զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ավարտին հասցնելու Արցախը հայաթափելու ծրագիրը։ Միաժամանակ, այս իրավիճակում հիմնական նպատակներից մեկն Ադրբեջանի դա այն է, որ հայկական բնակչությունը դժգոհի ՌԴ խաղաղապահներից»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը միաժամանակ փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ՌԴ խաղաղապահների գործունեությունը եւ խոչընդոտել անհրաժեշտ ապրանքների ներկրումն Արցախ․ «Այս հարցում խաղաղապահների դերը շատ կարեւոր է։ Անհրաժեշտ ծավալով պարեն եւ դեղորայք պետք է իրենց միջնորդությամբ ներկրվի Արցախ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ