Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը

Հունվար 12,2023 19:33

Հունվարի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը։

Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Խորհրդակցությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմնի ներկայացուցիչ Արայիկ Խաչատրյանը, «Սեւան ազգային պարկ»-ի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Պողոս Մարտիրոսյանը, մարզի համայնքների ղեկավարների տեղակալներ։

Խորհրդակցության մասնակիցները զեկուցեցին Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի ընթացքում՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների մասին։

Ըստ զեկուցողների՝ այդ ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 283 համատեղ ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է օրինախախտման 13 դեպք։ Հարուցվել է 3 քրեական գործ։ Լճից դուրս է բերվել 137 ձկնորսական ցանց։ Ստուգայցերն իրականացվել են ջրի վրա, մայրաքաղաքի եւ մարզի շուկաներում, բնակավայրերում, հսկողություն է իրականացվել մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերում։

Զեկուցողները միաժամանակ շեշտեցին, որ, չնայած լայնածավալ ու ամենօրյա միջոցառումների իրականացմանը, դեռեւս ապօրինի ձկնորսության դեպքերը շարունակվում են, որոնք իրենց հերթին սպառնալիք են ստեղծում Սեւանա լճում ձկնապաշարի պահպանության ու վերարտադրության համար։

Քննարկման մասնակիցները ևս մեկ անգամ կոչով դիմում են արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող անձանց՝ մինչև ձկնորսության արգելքով սահմանված ժամկետը չզբաղվել ապօրինի ձկնորսությամբ։

 

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031