«Նամակով դիմել ենք ՄԱԿ-ին, մի քանի այլ միջազգային կազմակերպություններին՝ասելով, որ մենք, տեսնելով բամբասանքները, վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը մեր երկրում բարձր մակարդակի վրա է, բայց պատրաստ ենք ընդունել միջազգային փորձագետների»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի Կաշենի հանքավայրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմանը՝ ասաց Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Դրա պատրաստությունը կար կազմակերպության ղեկավարի կողմից, բայց ճանապարհը փակ է, հարցը բարձրաձայնելն անիմաստ է։ Արձագանքն այն է, որ մարդիկ պատրաստ են այցելել։ Իսկ Ադրբեջանից ստացել ենք դիրքորոշում, որ որեւէ մեկին չեն թույլատրելու՝ բացի Ադրբեջանի մասնագետներից։ Այդ պատճառով բացահայտ է, որ հարցը բնապահպանության մեջ չէ, այլ ուրիշ տիրույթում»,-հավելեց Ռուբեն Վարդանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ