Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա նշանակում է կոշտ դիրքավորում, եւ այն տարբերվում է ՀՀ իշխանության դիրքորոշումից»․ Ռուբեն Վարդանյան

Հունվար 12,2023 18:25

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսելու, բայց ոչ աստիճանական զիջման ռեժիմով այն ամենի, ինչը պայմանավորվել էինք ձեռք չտալ։ Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է։ Ոչ մի խոսակցություն չի եղել հարցին քաղաքական լուծում տալու համար»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով միջազգային ԶԼՄ-ներից մեկի հարցին, թե արդյոք պատրա՞ստ են Ադրբեջանի հետ երկխոսել։ «Մենք պայքարում ենք մեր սեփական հողի վրա ապրելու համար, ունենալու համար սեփական օրենքներով կյանք։ Սա նշանակում է բավականին կոշտ դիրքավորում, եւ այն տարբերվում է ՀՀ-ի դիրքորոշումից, ՀՀ իշխանության դիրքորոշումից։ Այս իմաստով մենք դա նույնպես բարձրաձայնել ենք Արցախի անվտանգության խորհրդի նիստում»,-շեշտեց Ռուբեն Վարդանյանը։

Նա պնդեց, որ Ադրբեջանի հետ երկխոսություն կարող են ունենալ, բայց քաղաքական, այլ ոչ թե տեխնիկական, որում Ադրբեջանն իր որոշումներն է ուզում առաջ տանել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031