«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները ՀՅԴ կուսակցության անդամների նկատմամբ։
Վաղուց այլևս գաղտնիք չէ, որ իրավապահ մարմիններն այս իշխանությունների ձեռքում դարձել են գործիք` ազգային շահերը պաշտպանող անհատներին, քաղաքական միավորներին ճնշելու և չեզոքացնելու համար։
Ակնհայտ է, որ այս իշխանությունները թիրախավորում և «գլխատում են» բոլոր այն ուժերին, որոնք կարող են իրենց գործունեությամբ որևէ խոչընդոտ ստեղծել պանթուրանական ծրագրի իրագործման ճանապարհին։
Զարթոնք Ազգային Քրիստոնեական Կուսակցություն