Եթե ՀԱՊԿ-ի արձագանքը չի համընկել մի շարք քաղաքական գործիչների հայացքների հետ, դա դեռ չի նշանակում, որ հստակ արձագանք չի եղել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, որ ՀԱՊԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սեպտեմբերյան պատերազմին անորոշ էր:
«Եթե այն չի համընկել կարգավորման գործընթացում ներգրավված մի շարք քաղաքական գործիչների հայացքների հետ, դեռ չի նշանակում, որ դա եղել է ոչ հստակ արձագանք: Ամեն ինչից զատ՝ կան կողմերի պայմանավորվածություններ, ուրվագծված ճանապարհ և գործողությունների ծրագիր, և պետք չէր դրանից շեղվել: Եվ ընդհանրապես պետք չէ: Եվ պետք չէ փորձել նայել ընդհանուր պատկերի մի մասին՝ չտեսնելով դրա բոլոր շերտերը: Դա մեծ, բազմաբաղադրիչ և բարդ պատկեր է, և չի կարելի բաղադրիչներից մեկը դուրս հանել և շեշտը դնել միայն մեկ հայտարարության վրա: Դա պարզապես ոչ մի բանի չի հանգեցնի»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ