Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի շրջափակումը պետք է դատապարտել հանուն Եվրոպայի անվտանգության․ «Լա Լիբրը»

Հունվար 12,2023 16:57

Այդ մասին խոսում են քիչ, ինչը ցավալի է

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանն ամբողջական շրջափակման մեջ դրեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Շրջափակումից 20 օր անց խանութները կանգնած են սննդամթերքի, հիվանդանոցները՝ դեղորայքի պակասի առաջ։ Օրհասական վիճակում գտնվող երկրի մեջ հիվանդներին ու վիրավորներին հասանելի չէ անհրաժեշտ խնամքը։ Հասարակական կազմակերպություններին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին և այլոց վախեցնում է հումանիտար աղետի վտանգը։

Առաջին անգամը չէ, որ Լեռնային Ղարաբաղը շրջափակման է ենթարկվում․ նախադեպերն իրենց ծանր հետևանքներն ունեցել են։

1990-ի ձմռանը Ադրբեջանն արդեն աքցանի մեջ էր սեղմել 150,000 բնակիչ ունեցող լեռնային տարածքը։ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից երկու տարի առաջ Եվրոպական խորհրդարանը պահանջեց «Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին պարտադրված շրջափակման ամբողջական և անհապաղ վերացումը»։ Նրանք նույն կերպ դատապարտեցին Ադրբեջանի տարբեր քաղաքներում իրագործված հայերի ջարդերը։ Բայց շրջափակումը շարունակվում է, և Ադրբեջանն անցնում է հարձակողական գործողությունների։ Դրան հաջորդած պատերազմին զոհ է գնում 30,000 անձ, բայց հայկական բնակչությունը շարունակում է դիմադրել։

Հենց այս մեխանիզմն է վերջերս միավորել Ադրբեջանին․ հետևանքներն անկասկած նույնն են լինելու։ Ինչպես 1990-ին, Ռուսաստանը թուլացած է, Թուրքիան խրախուսում է Ադրբեջանին դեպի հակառակորդը սրընթաց առաջանալու իր ջանքերում, իսկ հայերը մղվել են մի անկյուն՝ մնալով առանց դաշնակցի։ Ինչպես 1990-ին՝ Եվրոպան ունի այլ առաջնահերթություններ․ այն ժամանակ Իրաքի և Հարավսլավիայի պատերազմներն էին, այսօր՝ Ուկրաինան ։

Այն որ պետք էր հարգել Ստալինի գծած սահմանները որքան էլ կամայական դրանք չլինեին, կարգադրությամբ սահմանված է եղել անշուշտ Խորհրդային Միության փլուզումից կարճ ժամանակ առաջ։ Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվեցին Ադրբեջանի ձեռքում, որը ինչպես խոսքով, այնպես էլ գործով ցույց տվեց, որ ցանկանում է նրանց վերանալը։

Եվրոպական պետությունները, իրենց սահմաններն անձեռնմխելի պահելու անվան տակ, չդատապարտեցին ո՛չ 2020-ի, ո՛չ էլ 1991-1994թթ․ Ղարաբաղի հայերի դեմ մղված պատերազմները։ Ըստ պետական համակարգում մեկնաբանվող միջազգային իրավունքի՝ Ադրբեջանին չպետք է հանդիմանել օրենքով իրեն պատկանող տարածքին հարձակվելու համար (ինչպիսին էլ որ չլինի վերջինիս բնակչության ճակատագիրը):
Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ Ադրբեջանի մտադրություններն ակնհայտ էին ինչպես 1993-ին, այնպես էլ 2023-ին։ Մինչ օրս եվրոպական ոչ մի առաջնորդ այս նախագծին առարկություն չի հայտնել, չի ուղարկել որևէ ծանուցում Ադրբեջանին կամ էլ սպառնացել պատժամիջոցներ կիրառել վերջինիս։ Ոստի ինչո՞ւ հիմա խանգարել միմյանց։

Եթե Եվրոպան շարունակում է լռել, Ադրբեջանում 30 տարի իշխանության ղեկին կանգնած և 2020թ․ պատերազմի հետքերով վերանվաճված տարածքներում իր իշխանությունը տարածող Բաքվի բռնակալին կհաջողվի իրագործել էթնիկ զտում։ Եթե իհարկե հայերը չկարողանան նոր դիմադրության անցնել։ Այդ դեպքում մեր իրավաբանները նրանցից վնասի նոր հատուցում կպահանջեն՝ չընդունելու համար այն պետության տարածքային ամբողջականությունը, որի վերացումը ցանկանում էին։

Եվրոպան պետք է օգտագործի իր ազդեցությունը

Եթե այս ամենին ի պատասխան նրանց փնտրածը խաղաղությունն է, ուրեմն մեր աչքի առաջ ունենք լուծում: Եվրոպան պետք է օգտագործի իր ազդեցությունը պահանջելու Ադրբեջանից ցույց տալ, որ ի վիճակի է հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները, այդ թվում՝ իրենց հողի վրա ապրել շարունակելու իրավունքը:

Եթե Եվրոպան սրվող իրավիճակի պայմաններում շարունակի անտարբերություն և պասիվություն ցուցաբերել, հայերը միայնակ չեն վճարի խաղաղության գինը: 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ հայտարարելուց հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձավ Բրյուսել՝ փորձելու որևէ կերպ շահադրդել ՆԱՏՕ-ին միջամտել հանուն խաղաղության: Նա այն ժամանակ հայտարարեց. «Միգուցե չեք ցանկանում հստակություն, բայց ձեր գլխին կարող է նոր արհավիրք գալ (Քովիդից զատ)՝ այս անգամ Կովկասը: Դա ոչ թե կենսաբանական վիրուս է, այլ անկայունության և պատերազմի վիրուս»: Տասնհինգ ամիս անց վրա է հասնում Ուկրաինայի պատերազմը:

Հայաստանի նախագահը բացատրում է, որ «Թուրքիայի կողմից իրականացվող այս գործողությունները վնասում են ՆԱՏՕ-ի համբավը, նրա վարկանիշը և բուն գաղափարը, որ այն պաշտպանական դաշինք է»: Կովկասի ռազմավարական կարևորությունն իրականում շատ ավելի մեծ է քան նրան առհասարակ վերագրվում է Եվրոպայում: 2020թ. թուրքական միջամտության հետևանքով այստեղ իրադրությունը փոխվեց, քանի որ ըստ էության ՆԱՏՕ տիրապետության տակ գտնվող ուժի ներխուժումն էր ռուսական ազդեցության գոտի: Ավելին, թուրքական ազդեցության հաստատումն այս տարածաշրջանում այս երկրի համար կբացեր թուրքախոս Կենտրոնական Ասիայի լայն հեռանկար, ինչը ակներևաբար խոշոր ռազմավարական սպառնալիք է Ռուսաստանին: Նաև շատ հավանական է, որ նման զարգացումը կառաջացներ ՆԱՏՕ-ի հանդեպ Մոսկվայի գրգռվածությունը իր հարևան երկրներում, հատկապես՝ Ուկրաինայում: Եվրոպայից ավելի քան 30 տարի պահանջվեց հասկանալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը և նրա ճյուղավորումը Եվրոպայի մյուս մասերում: Այսօր այն այլևս չունի անպատրաստ լինելու, անակնկալի գալու կամ չիմացության պատճառաբանություն:

Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և Կովկասում փաստացիորեն անկարող է թվում: Ամերիկյան միջամտությունը թվում է քիչ հավանական: Միայն եվրոպացիներն են ի վիճակի զսպել Բաքվի բռնակալի և Անկարայում նրան սատարողների կիրքը: Արդյո՞ք Եվրոպան մեզ կզարմացնի իր կամավոր թռիչքով ի պաշտպանություն ժողովրդավարության, իրավունքի և խաղաղության, թռիչք, որի մասին La Libre պարբերականում վերջերս հիշատակել էր Արթուր դե Լիդեկերկը (29/12):

(1) Հայաստանի նախագահը ՆԱՏՕ-ից պահանջում է բացատրել Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում– POLITICO ■

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031