ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը որոշակի դժվարություններ է ստեղծում կազմակերպության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
«Կցանկանայի հիշեցնել, որ անցյալ տարի էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հատկացրել ռազմական զորամիավորում Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցության համար: Դա անկասկած, որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով դադարեցնել ռազմական գերատեսչությունների գծով արդեն համաձայնեցված ծրագրերը»,- ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ այդ որոշումը կայացնելիս Հայաստանը, բնականաբար ելնում է առաջնահերթ խնդիրներից, որոնք կանգնած են իր ռազմական ուժերի առջև: «Ենթադրում ենք, որ արդյունքում օպտիմալ լուծում կգտնվի՝ այս տարի ՀԱՊԿ խաղաղապահների արդյունավետ պատրաստության համար»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ