Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսական իրավունքներից հրաժարումը չի կանխում պատերազմը: Ամեն փոքր թվացող զիջում ու հետքայլ միայն մոտեցնում է էսկալացիան. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 12,2023 16:29

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է արցախյան կողմի երեկվա հայտարարություններին: «Այս առումով պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս։ Եվ հետո Ադրբեջանի ու ԼՂ միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»,–ասել է Փաշինյանը:

Իհարկե, պետք չի անել հայտարարություններ, որոնք կարող են դիտվել որպես ապակառուցողական: Բայց չմոռանանք նաև, թե ինչի հանգեցրեց «Արցախի հարցում իջեցված նշաձողը» և ինքնորոշման իրավունքից հրաժարվելը: Դա ոչինչ միայն չկանխեց պատերազմը, այլև հասցրեց այն ՀՀ–ի սահմաններին: 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց ՀՀ–ի վրա՝ պատճառելով մարդկային ու տարածքային կորուստներ: Այո, հայտարարությունները պետք է լինեն հաշվարկված և հստակ: Դա, առաջին հերթին, հենց Փաշինյանին է վերաբերվում:

Կենսական իրավունքներից հրաժարումը չի կանխում պատերազմը: Ամեն փոքր թվացող զիջում ու հետքայլ միայն մոտեցնում է էսկալացիան, որովհետև ինչպես Փաշինյանը իր ասուլիսում խոստովանեց՝ չկա զիջման գիծ, որից հետո կլինի խաղաղություն: Ուստի զիջումը թուլացնում է, ոչ թե խաղաղություն բերում: Իսկ չզիջելու համար պետք է հզորանալ ու առավոտից երեկո աշխատել բոլոր ճակատներով, ոչ թե կեղծ օրակարգերով զբաղվել:

Շատ հետաքրքիր էր, որ այսօր Փաշինյանը անդրադարձավ ԼՂ իշխանությունների հայտարարություններին, բայց ոչինչ չասեց Ալիևի` ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների մասին։ Տեսնես ՀՀ ԱԳՆ-ն մտածո՞ւմ է գոնե հայտարարություն տա Ալիևի ասածների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարելի է Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքներից չօգտվել, ես չեմ հասկանում…

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031