«Միջազգային իրավունքի լեզվով սա կոչվում է հանցագործություն մարդկության դեմ։ Ադրբեջանը երկրի ղեկավարի մակարդակով իրականացնում է էթնիկ զտումների եւ ցեղասպանական քաղաքականություն»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր հայտարարեցԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա շեշտեց, որ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորություն ունի ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց եւ բեռների անվտանգ տեղաշարժը, սակայն մեկ ամիս է՝ չի կատարում պարտավորությունը, ինչը խախտում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը․ «Միջազգային իրավունքն արձանագրում է նաեւ, որ մարդկանց սովամահության մղելը պատերազմական հանցագործություն է»։
Գեղամ Ստեփանյանը նաեւ նշեց, որ հայկական սփյուռքի ներգրավվածությունն այս իրավիճակում շատ կարեւոր է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ