Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան «անհեթեթ» է համարում Երևանի հայտարարությունը՝ թե իրենք սպառնալիք են Հայաստանի համար

Հունվար 12,2023 16:03

Մոսկվան անհեթեթ է համարում Երևանի որոշումն այն մասին, որ ռուսական ներկայությունը Հայաստանում կարող է սպառնալիք ստեղծել Երևանի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է աշխատանքը Լաչինի միջանցքի «լիարժեք ապաշրջափակման ուղղությամբ», և անհրաժեշտ է գտնել որոշում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ առարկայական աշխատանքով:

«Այս պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնության շարասյուները: Կցանկանայինք ևս մեկ անգամ նշել, որ անընդունելի ենք համարում հանրային հարձակումները և սադրանքները մեր խաղաղապահների նկատմամբ, նրանք տարածաշրջանում խաղաղության երաշխավոր են: Նման գործողությունները կարող են վնաս հասցնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Մոսկվան տրամադրված է ամեն կերպ ամրապնդել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունները՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ ինտեգրացիոն միավորումների շրջանակում: ‘

«Այս ֆոնին Երևանի հայտարարությունն այն մասին, որ «ռուսական ներկայությունը որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», անհեթեթ է: Տասնամյակներով մեր զինվորականները, սահմանապահները զգալի ներդրում են ունենում Հայաստանի անվտանգությունն ապահովելու, նրա սահմանների պաշտպանելու գործում: Դա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել: Ընդ որում, նախկինում Հայաստանի ղեկավարությունը հրապարակային հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031