Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարսափում եմ մտածել, թե ինչ հոգեբանական հետեւանք կունենա սա Արցախի երեխաների համար»․ պատգամավոր

Հունվար 12,2023 15:49

«Մանկահասակ երեխաներն իրականում չեն պատկերացնում այս դժվարության օբյեկտիվ պատճառները։ Ականատես եղանք, որ երեխան ծնողների հետ չի խոսում, դադարել է շփվել»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը։

Նա շեշտեց․ «Սա հոգեբանական լուրջ խնդիր է եւ ծանր հետեւանքներ կունենա։ Եթե սկզբում ընտանիքների մի մասը փորձում էին իրար հուսադրել, ապա հիմա դժվար է պատկերացնել, թե բաժանումն ինչպես են հաղթահարելու։ Արագ արձագանքման խմբերը պարբերաբար այցելում են այդ ընտանիքներին։ Սոցիալական խնդիրները լուծվում են, բայց հոգեբանական խնդիրների հաղթահարման համար պատասխանատու ենք բոլորս։ Երեխաների մոտ հուսահատություն եմ նկատում։ Չեն պատկերացնում, թե ծնողներին երբ կհանդիպեն։ Կան սպեցիֆիկ խնդիրներ, որոնք ունակ են լուծել միայն ծնողները։ Սարսափում եմ մտածել, թե ինչ հոգեբանական հետեւանքներ կունենա այս իրավիճակը նրանց համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031