«Եթե անգամ խնդիրներ են լինում, մենք դրանք քննարկում ենք ղեկավարության հետ։ Բայց այս վերջին սադրանքի կարեւոր նպատակներից մեկը հենց դա է, որ հայ բնակչությունը դժգոհի ՌԴ խաղաղապահներից։ Ի՞նչ պետք է անի հայկական կողմը։ Ադրբեջանական սադրանքի ջրաղացին ջուր լցնի՞»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Նա շեշտեց․ «Լուծում գտնելը միայն ՌԴ խաղաղապահների խնդիրը չէ։ Ովքեր իրենց համարում են քաղաքակիրթ եւ առաջադեմ, սա բոլոր այդ շրջանակների խնդիրն է, ոչ միայն հայ ժողովրդինը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ