Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իր կարծիքն է, իր որոշումն է։ Ես կարող եմ համաձայն լինել կամ` ոչ»․ Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Հունվար 12,2023 15:15

«Երկրի ղեկավարն է, իր կարծիքն է, իր որոշումն է։ Ես կարող եմ համաձայն լինել կամ` ոչ։ Ընդունել եմ ի գիտություն»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո է եւ նրանք պետք է բացեն այն։

Ճշտող հարցին՝ ընդունո՞ւմ է, որ ՌԴ խաղաղապահները պետք է միջանցքը բացեն, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Ճանապարհը պետք է բացեն երկրների ղեկավարները եւ միջազգային հանրությունը, որովհետեւ անընդունելի է նման իրավիճակը։ Բոլոր մարդկանց կարեւորությունն աշխարհում կարեւորում եմ։ Մենք պայքարում ենք, եւ դա մեզ իրավունք է տալիս սա պահանջելու նաեւ ուրիշներից»։

Ռուբեն Վարդանյանը չմեկնաբանեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությանը՝ «Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են այդ սցենարը մշակողների համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031