«Անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե` վախվորած: Ուղղակի անմիտ: Համենայնդեպս, ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ է իր որոշման մեջ, եւ Հայաստանի կառավարիչները մեկ անգամ եւս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավոր են. բայց, էնպես, մի տեսակ՝ կիսատ-պռատ երաշխավոր են, էլի: Տեսնենք, թե ինչպե՞ս են զարգանում դեպքերը»,- այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնոլով Բերձորի միջանցքի՝ արդեն մեկ ամիս փակ լինելու հանգամանքին եւ այդ ընթացքում Արցախի ու ՀՀ իշխանությունների դիրքորոշումներին:
Այլ հարցերի Սերժ Սարգսյանը չպատասխանեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ