«Չեմ ուզենա մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը, բայց եթե նման կարծիք կա, խորհուրդ կտամ կանգնել մեր կողքին եւ տեսնել, թե ՌԴ խաղաղապահներն ինչ դեր են այսօր կատարում»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով միջազգային ԶԼՄ-ներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ՌԴ խաղաղապահները չեն կատարում իրենց գործառույթը։
Ռուբեն Վարդանյանը շեշտեց․ «Խաղաղապահների մոտ իսկապես ծանր իրավիճակ է, եւ մենք կուզեինք, որ իրենց մանդատն ավելի հստակ եւ երկարաժամկետ լինի, թվաքանակը մեծանա։ Այսօր կարող էինք ավելի դժվար վիճակում լինել։ Դրսից գնահատելը հեշտ է, մենք ենք տեսնում իրենց ծանր վիճակը եւ համագործակցում ենք՝ իրավիճակից դուրս գալու բանաձեւրը գտնելու համար։ Միայն ասելով, որ իրենք վատ բան են անում, ոչ մի բանի չենք հասնի։ Այդպես միայն կօգնենք Ադրբեջանին, որն ուզում է, որ խաղաղապահներն Արցախից դուրս գան։ Նրանք պետք է մնան եւ ապահովեն տասնյակ տարիներով այստեղի անվտանգությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ