Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հնչել են կոնկրետ, հասցեական դիրքորոշումներ՝ ուղղված Ադրբեջանին, որ պետք է դադարեցնի շրջափակումը»․ Արցախի ԱԳ նախարար

Հունվար 12,2023 13:34

«ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները խնդիրների առաջ են՝ կտրված են ընտանիքներից։ Սա նաեւ բավականին լուրջ հոգեբանական հետեւանքներ ունի ծնողների եւ երեխաների համար։ Խնդիրներն առաջնահերթ կապված են կեցության, սննդի ապահովման, առողջապահական ծառայություններից օգտվելու հետ։ Մեր հայրենակիցները հիմնականում Գորիսում են։ Ովքեր առողջական խնդիրներ ունեն, Երեւանում են»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության աշխատանքային համապատասխան խմբի հետ աշխատանքներ են տարվում՝ Արցախի քաղաքացիների խնդիրների լուծման նպատակով։

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ապա Սերգեյ Ղազարյանը նշեց․ «Արձագանքները հիմնականում ուղղված են իրավիճակը հանգուցալուծելուն։ Դեկտեմբերի 20- ին ՄԱԿ ԱԽ հրատապ նիստում նաեւ հնչել են կոնկրետ, հասցեական դիրքորոշումներ՝ ուղղված Ադրբեջանին, որ պետք է դադարեցնի շրջափակումը։ Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այն առաջադեմ աշխարհի եւ հանրության խնդիրն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031